15:00 , 10 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Ինչպես է լինում, որ ՀՀ արտաքին պարտքը աճում է, բայց բոլոր ցուցանիշներով Հայաստանը հետ է գնում: Ազգային Ժողովում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ի վերջո վարկերը, որ վերցնում ենք, պետք է միտված լինեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, բայց զարմանալիորեն ունենք սրընթաց անկում բոլոր ոլորտներում` աղքատություն, արտագաղթ, սոցիալական վատ վիճակ»,- նշեց տիկին Զոհրաբյանը:
Ըստ գլխավոր գանձապետի` վարկերը կապ չունեն մեր ներքին խնդիրների հետ: Ավելին, նա տեղեկացրեց, որ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտք ունեցող երկրների շարքում և ամեն ինչ չէ, որ այդքան վատ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ