Սեուլում դատում են «Սևոլ» խորտակված լաստանավի անձնակազմի անդամներին


14:52 , 10 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Սեուլում սկսվել է դատը հարավկորեական «Սևոլ» լաստանավի անձնակազմի 15 անդամների նկատմամբ, որը խորտակվել է ապրիլին, տեղեկացնում է BBC-ն:

Նավի հրամանատար Լի Չժուն Սոկը, ինչպես նաև անձնակազմի երեք անդամներ մեղադրվում են սպանության մեջ: Այդ հոդվածով հանցագործությունների համար երկրում նախատեսված է մահապատիժ:

Անձնակազմի մյուս անդամները մեղադրվում են անցավոր անփութության կամ ծովային իրավունքի կանոնները խախտելու մեջ:

Ապրիլի կեսին 476 ուղևորների փոխադրող լաստանավը, որոնց մեծ մասը դպրոցականներ էին և ուսուցիչներ, շրջվել է և ջրասույզ եղել Հարավային Կորեայի հարավարևմտյան ափի մոտ: Ողբերգության հետևանքով զոհվել կամ անհայտ կորել է ավելի քան 300 մարդ: