14:40 , 10 հունիս, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն: Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ