14:12 , 10 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում hունիսի 11-12-ին, հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով, այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Խորհրդակցությանը` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահության շրջանակներում, մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ