14:02 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ապագայի ինքնաթիռները կունենան հանգստի և խաղի համար նախատեսված գոտիներ, համայնապատկերային լուսամուտներ և նստարաններ, որոնք կկուտակեն ուղևորների մարմնի ջերմությունն ու կօգտագործեն այդ էներգիան սրահի կարիքների համար: Airbus-ը ներկայացրել է 2050 թվականի ինքնաթիռների վերաբերյալ իր տեսլականը, փոխանցում է The Daily Mail-ը:
Այդ օդանավերի նստարանները կկարողանան մերսել ուղևորներին, մատուցել ըմպելիքներ և վիտամիններ, ապահովել ծովի զեփյուռ կամ արքայախնձորի թարմ բույր:
Նրանց համար, ովքեր սիրում են օդանավի պատուհանից զմայվել տեսարաններով, համայնապատկերային լուսամուտների վերաբերյալ ավիակորպորացիայի մտահղացումը հիանալի կլինի:
Կանխատեսումները պատասխանն են գլոբալ հետազոտությանը, որի մասնակցիները հայտնել են իրենց ակնկալիքները 2050 թվականին իրականացվելիք չվերթներից:
Մինչ նշված ժամանակը հնարավոր է՝ յուրաքանրյուր թռիչքի տևողությունը միջինը 13 րոպեով կրճատվի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի մոտ 9 մլն տոննա վառելիք: