ԴԱՀԿԾ-ն և Հայաստանի բանկերը խախտում են ՀՀ սահմանադրությունն ու օրենքները


13:40 , 10 հունիս, 2014

Երեկ իրավաբան ընկերներս հաստատեցին, որ ԴԱՀԿԾ-ն և Հայաստանի բանկերը խախտում են ՀՀ սահմանադրությունն ու օրենքները: Խնդրում եմ մեր բանկերին պատասխանել, թե ո՞ր օրենքով են սառեցնում իրենց հաճախորդների ողջ հաշիվները, եթե, ասենք, պետք է հակասահմանադրական օրենքով սառեցեն ընդամենը 10.000 կամ 15.000 դրամը: Փաստորեն, բանկերը ստիպում են, որ մարդիկ այլևս չվստահեն իրենց, և առաջին իսկ հարմար պահին հանեն սեփական փողերը այն բանկերից, որոնք ապորինի ձևով կալանքի տակ են վերցնում մարդկանց ողջ ունեցվածքը: Ի դեպ, ևս մեկ հարց, այս անգամ Կենտրոնական բանկին.
Ճի՞շտ է, արդյոք, այն խոսակցությունը, որ բանկերը սառեցնում են ողջ գումարը միայն այն պատճառով, որ վերջիններիս համակարգչային համակարգը ապահովված չէ համապատասխան ծրագրային լուծումներով: Եվ հենց նման ծրագրի բացակայությունն է ստիպում բանկերին գնալ հակաօրինական քայլերի և սառեցնել ՀՀ քաղաքացիների ողջ հաշիվները: