13:05 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Մեխիկոյի քաղաքային խորհուրդը հունիսի 9-ին քվեարկել է կրկեսային ներկայացումներին կենդանիների մասնակցությունը արգելելու օգտին՝ հայտնում է Associated Press-ը:
Այսպիսով՝ մայրաքաղաքը դարձել է Մեքսիկայում վերջին վայրը, որտեղ սահմանվել է նման արգելք: Արգելքի խախտման համար սահմանվել է 45-60 հազար դոլարի չափով տուգանք:
Օրենքը չի տարածվում դելֆինների մասնակցությամբ ջրային շոուների, ցլամարտերի ու ավանդական մեքսիկական ռոդեոների վրա:
Կրկեսային հանրությունում, սակայն, կարծում են, որ կենդանի-արտիստների հետ իրենք մարդասիրաբար են վարվում, իսկ որոշները անգամ հաճույք են ստանում ելույթներից: