ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է ռուսական ռադարների համար անտեսանելի В-2 ռմբակոծիչներ


11:32 , 10 հունիս, 2014

1320806071_USAF_509th_Bomb_Wing_B-2_Spirit1in.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկու B-2 ծանր ռմբակոծիչներ են ուղարկել բրիտանական ավիաբազա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Նշվում է, որ դրանք անտեսանելի են ռուսական ռադարների համար:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենի խոսքով՝ այդ ռմբակոծիչների կիրառմամբ զորավարժությունները կօգնեն անձնակազմին բարելավել իրենց հմտություններն ու փոխգործակցություն հաստատել օդային ջոկատի անդամների միջև:

«Դա, անկասկած, ՆԱՏՕ-ի առջև իր պարտավորությունների կատարման ԱՄՆ երկաթե հանձնառության ևս մեկ հավաստումն է»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ուորենը հստակեցրել է, որ ռմբակոծիչները բրիտանական Գլոսթերշիր կոմսության «Ֆեյրֆորդ» ավիաբազա են ուղարկվել երեկ:

Հունիսի 4-ին նույն ավիաբազա էին փոխադրվել երեք ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչներ: