Խորվաթիայի ընտրանու դեմ խաղին Նեյմարը պատրաստ կլինի 100%-ով. Սկոլարի


11:00 , 10 հունիս, 2014

58_main1in.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ ազգային թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքը լուրջ չէ:

«Խորվաթիայի ընտրանու դեմ խաղին Նեյմարը պատրաստ կլինի 100%-ով»,- հայտնել է Սկոլարին լրագրողներին:

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվողը վնասվածք է ստացել Բրազիլիայի ընտրանու մարզման ժամանակ: