10:36 , 10 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյանների տան մոտ քաշքշուկի միջադեպի արդյունքում 11 անձ բերման են ենթարկվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով և այս պահի դրությամբ՝ բոլորը ազատ են արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից՝ ավելացնելով.«Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Կենտրոնի բաժնում»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված և քանդման ենթակա հին շենքի մոտ՝ ի պաշտպանություն հայտնի կառույցի պահպանման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ