Վաղ և մեծ տարիքում սեռական կյանքով ապրելու վտանգները. պարզաբանում է գինեկոլոգը


10:28 , 10 հունիս, 2014

Վաղ և մեծ  տարիքում սեռական կյանքով ապրելու  վտանգները. պարզաբանում է գինեկոլոգըLife.panorama.am-ը գրում է.

Թե´ վաղ տարիքում սեռական կյանքով ապրելը, թե´ այդ գործընթացն ուշացնելը կարող է մի շարք ֆիզիոլոգիական և հոգեբանական խնդիրներ առաջ բերել, որոշակի վտանգներ պարունակել: Life.panorama.am-ը զրուցել է գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանի հետ, ով ներկայացրել է հնարավոր խնդիրների առաջացման պատճառներն ու դրանցից խուսափելու եղանակները:

-Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում ապրել սեռական կյանքով՝ զուտ ֆիզիոլոգիական տեսանկյունից:

-Եթե միայն ֆիզիոլոգիական գործոնը հաշվի առնենք, ապա՝ 18 տարեկանից: Բայց կա նաև հոգեբանական գործոնը, որը պակաս կարևոր չէ:

-Երբ աղջիկները սկսում են ավելի վաղ տարիքից սեռական կյանքով ապրել, ֆիզիոլոգիական առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ:

Նախ՝ վաղ տարիքում աղջիկները կարող են ծանոթ չլինել սեռական կյանքի կուլտուրային և տարբեր սեռավարակներով վարակվել, որոնց հետևանքով կարող են առաջ գալ թարախային հիվանդություններ, անպտղություն:  Բացի այդ՝ նրանք կարող են հոգեբանական տրավմա ունենալ,  միայն ավելի ուշ գիտակցելով, թե ինչ քայլի են դիմել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ավելի վաղ տարիքից են սկսել ապրել սեռական կյանքով. ինչպե՞ս խուսափել հնարավոր վտանգներից:

-Խուսափել պատահական սեռական կապերից և օգտագործել պահպանակներ: Իսկ որ շատ ավելի էական է՝ աղջիկները  պետք է հետևողական լինեն, որպեսզի  տղաները պահպանակ կիրառեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ