10:04 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը երկուշաբթի օրն ավարտել է Ուկրաինա չորսօրյա այցը՝ Կիևի իշխանություններին վստահեցնելով, որ ՄԱԿ-ը կպահպանի «դժվարին ժամանակներում» Ուկրաինայի գործընկերը մնալու իր պարտավորությունը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությանը:
Ֆելթմանն Ուկրաինայում նաև ներկա է գտնվել նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Նշվում է, որ նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտոնատար անձանց և հասարակության ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու համար երկարատև կայունության, բարգավաճման և խաղաղության ճանապարհին քաղաքական գործընթացի հնարավորությունները»: