09:16 , 10 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը բացառում է հանրապետության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Հնարավոր չէ պատկերացնել, որ Սերբիան պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ»,- ասել է Նիկոլիչը РТС ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինքն ինչու ինքը ներկա չի եղել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, Նիկոլիչն ասել է, որ ինքը Կիև է ուղարկել իր խորհրդական Իվան Մրկիչին: Նա հավելել է նաև, որ «ինքը չէր էլ մտածել երդմնակալությանը ներկա գտնվելու մասին»: