«Չորրորդ իշխանություն». Երևանի կենտրոնում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը


09:00 , 10 հունիս, 2014

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորները «ՉԻ»-ին հայտնեցին, որ մոտ ապագայում քաղաքապետարանը մտադիր է Երևանի կենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Նրանց փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում և արձանը որոշել է տեղադրել ոչ թե Շենգավիթում գտնվող Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, այլ հենց Երևանի կենտրոնում:

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում մինչև այժմ կանգնած է հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»,–գրում է թերթը իսկ մեկ այլ հոդվածում նշում է, որ որոշվել է կանգնեցնել նաև Անաստաս Միկոյանի եղբոր Արտեմ Միկոյանի հուշարձանը:

Ըստ թերթի՝ դրա մասին է վկայում ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանի կողմից արված լուսանկարը: «Միրաքյանի խոսքով այն արվել է Էրեբունի օդանավակայանի դիմաց, իսկ տապանաքարի վրայի գրությունից պարզ է դառում, որ շուտով այդ վայրում տեղադրվելու է ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանի հուշարձանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։