Իրանական կողմը կառուցողական է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Ժնևում


01:00 , 10 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրանը կառուցողական է համարել երկուշաբթի Իրան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով  անցկացված հանդիպումը, որը նվիրված էր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ France Press գործակալությանը հղումով, որն էլ մեջբերում է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիին:

«Բանակցություններն ԱՄՆ-ի հետ անցկացվել են դրական մթնոլորտում և կառուցողական են եղել», - իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Արաքչին՝ Ժնևում հանդիպման ավարտից ժամեր անց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եռակողմ հանդիպումն ացկացվել է Ժնևի «Նախագահ Վիլսոն» հյուրանոցում և տևել է 5 ժամ: Բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի առավոտյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ