Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ Աֆրիկյանների տան մոտ, բախում է տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև


00:52 , 10 հունիս, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը ըստ բնակիչների գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ