Մարկո Ռոյսը չի հեռանա «Բորուսիայից»


00:19 , 10 հունիս, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` կիսապաշտպան Մարկո Ռոյսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ է տեղափոխվելու:

«Մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ այս ամռանը Ռոյսը չի հեռանալու «Բորուսիայից»»,-«Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկի խոսքը մեջբերել է «Bild»-ը:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»: