Մումի Թրոլը Google-ի հետ համատեղ նախագիծ է մշակել


21:40 , 9 հունիս, 2014

7435211541in.am-ը գրում է.

Ռուսական «Մումի Թրոլ» ռոք-խումբը և Google-ը համատեղ թողարկել են մի նախագիծ, որի շրջանակներում կներկայացվի պատրաստվող համանուն ալբոմից «Կեղծ օրինակներ» սինգլը, հաղորդում է Interfax-ը:

«Մումի Թրոլ 2.0» կայքում երկրպագուներին առաջարկվում է պատասխանել խմբի առաջատար Իլյա Լագուտենկոյի առաջարկած 25 տեսահարցերին: Մասնավորապես, հարցվում է, թե որ ստուդիայում է խումբը ձայնագրում իր ալբոմը, և թե ինչ մասնագիտություն է ստացել համալսարանում Լագուտենկոն:

Հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում համացանցի օգտատերերին խորհուրդ է տրվում օգտագործել Google-ի սերվիսները: Բոլոր ճիշտ պատասխանողները կկարողանան դիտել խմբի նոր սինգլի տեսահոլովակը: