21:20 , 9 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«ՀՀ արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդ դոլարի սահմանագծին»,- Ազգային Ժողովում իր ելույթում ահազանգեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ միջև ստորագրված` Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը տրամադրված վարկային միջոցների հետ կապված Վերահսկիչ պալատը աղմկահարույց բացահայտումներ էր արել, իսկ մամուլում եղել են տարբեր հրապարակումներ այն մասին, որ այդ վարկն անարդյունավետ է օգտագործվել, և հենց այստեղ է, որ գործել է «ատկատների փառահեղ մեխանիզմը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ