Որոշ մարզերում հայտնաբերվել են ցեցի մեծ թվով թիթեռներ. Գյուղնախը հորդորում է անհապաղ սկսել քիմիական պայքարի միջոցառումները


19:44 , 9 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է Արարատի և Արմավիրի մարզերում մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ կարտոֆիլ և այլն) դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ: Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիական պայքարի միջոցառումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ