18:54 , 9 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Հայաստանում 2013թ. ընթացքում պահպանվել է մասնավոր սպառման ցածր աճի միտումը, որը կազմել է ընդամենը 1.8 տոկոս` 2012թ. արձանագրված մասնավոր սպառման 9 տոկոս աճի դիմաց: Այս մասին Ազգային ժողովում Կենտոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվության ներկայացման ժամանակ նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Տարվա ընթացքում շարունակվել է մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականանգնումը, այնուհանդերձ, հունվար-դեկտեմբերին մասնավոր ներդրումները նվազել են 13.1 տոկոսով: Նշեմ նաև, որ 2013թ. ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է 0.9 տոկոս զսպող ազդեցություն»,-հայտնել է Ջավադյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ