Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած քանդված այգին բարեկարգում են


18:25 , 9 հունիս, 2014

Եթե այս օրերին Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածով անցնելիս ձեզ մոտ հարց է առաջացել, թե ինչու է քանդված տեղի այգին, ասենք՝ այն բարեկարգում են, այն էլ՝ ամբողջովին:

Տարիների ընթացքում չեն շահագործվել տարածքի ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման համակարգերը: Քաղաքապետարանը խոստանում է ամբողջությամբ վերականգնել հանգստի գոտին:

Ծրագրով չգործող ջրավազաններն ու շատրվանները պետք է փոխարինվեն ժամանակակիցներով։ Հանգստի գոտին ոռոգման համապատասխան ցանց կունենա, ինչպես նաև կհամալրվի նոր ծառատեսակներով և դեկորատիվ թփերով․․․