17:19 , 9 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իրանի իր գործընկեր Հասան Ռուհանիի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնեք, այսօր սկսվել է Իրանի նախագահի այցը Թուրքիա: Այցն իրականացվել է Թուրքիայի նախագահի հրավերով:
«Իրանի նախագահի այցը Թուրքիա կրում է պատմական բնույթ, և այն էլ ավելի կամրապնդի Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները»,- ասել է Գյուլը:
Գյուլը նշել է, որ Իրանն իր տնտեսական ներուժով Թուրքիայի համար կարևոր հարևան է: Նրա խոսքով՝ իր այս հանդիպումը Ռուհանիի հետ և տնտեսական ու տարածաշրջանային հարցերի քննարկումը երկկողմ հարաբերությունների մակարդակի ցուցիչ են հանդիսանում:
Ակնկալվում է, որ հունիսի 10-ին Ռուհանին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: