16:04 , 9 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահական ընտրություններում վերընտրված Բաշար ալ-Ասադը երկրում համընդհանուր համաներում է հայտարարել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական հեռուստաալիքը:
Համաներման տակ կհայտնվեն նախքան հունիսի 9-ը դատապարտվածները: Արդարադատության նախարար Նաջիմ ալ-Ահմադի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահական հրամանը հրապարակվել է «սոցիալական մեծահոգության, սիրիական բանակի հաջողությունների և խաղաղ համագոյակցության կոչերի» համատեքստում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ սիրիական բանտերում պահվում է շուրջ 18 հազար կալանավոր: Անցյալ շաբաթ ակտիվիստները հայտարարեցին, որ նրանցից մի քանի հարյուրն ազատ են արձակվել: