Ակնհայտ պատճառներ
Ոչ այնքան ակնհայտ պատճառներ
Վերջին կետի վերաբերյալ ցանկանում եմ ավելի մանրամասնել իմ տեսակետը։ Պատկերացրեք այսպիսի սցենար։
ա․ ինչ-ինչ պատճառով սկսվում է հասարակական շարժում բթված երթուղայիններում այսօրվա վիճակը բարելավելու ուղղությամբ
բ․ մարդիկ սկսում են չմտնել տաքսի, եթե նստելու տեղ չկա
գ․ վարորդները սկսում են ավելի քիչ գումար վաստակել, ու ենթադրում եմ , որ կսկսեն նաև պահանջել իրենց աշխատանքային պայմանների բարելավում։ Կամ կսկսեն դուրս գալ աշխատանքից ու փնտրել այլ աշխատանք։
դ․ գծերի տերերը կսկսեն մտածել, նրա մասին թե ինչպես պահպանեն վարորդներին ու նաև ինչպես շարունակեն աշխատել գումար
ե․ հնարավոր է, որ որպես կողմնակի էֆեկտ երթևեկությունը թանկանա, ասենք դառնա 200 դ․, ինձ թվում է, որ էլի շատ մարդիկ հնարավորության դեպքում ոտքով կքայլեն կամ այլ միջոցների կդիմեն
զ․ գծերի տերերը նորից կմտածեն եկամուտների մասին, ու կփոխարինեն գազելների մի մասը ասենք բոգդաններով, որոնց մեջ արդեն իրոք կարելի է արժանապատիվ, հարմար ու անվտանգ կանգնել։
է․ կլիենեն քիչ գազելներ ասենք 200 դրամով, ու շատ բոգդաններ 100 դրամով։ Ինչը նաև ենթադրում եմ կքչացնի Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը։ Դե մի բոգդանը մի քանի գազելի մարդ կարող է տանել։
Աստեղ պետք է հիշել , որ ներկա իրավիճակը միայն գծերի տերերին է ձեռնտու։ Վարորդներին ձեռնտու է միայն այն պատճառով, որ նրանք ներկայումս այլ ելք ուղակի չեն տեսնում։ Իսկ երթևեկողներին հեչ ձեռնտու չէ ․․․
Ու սպասել, որ պետությունը մի օր սրանով կզբաղվի ամենաքիչը ծիծաղելի է։ Ես չեմ բթվում, միացեք ․․․
Լուսանկարները գողացել եմ այստեղից ու այստեղից
ՀԳ: Բացի դրանից կարծես թե պետությունը սկսել է ինչ որ բան անել այդ ուղղությամբ, կարծես թե ծանրաբեռնված կանգառներում ոստիկանները խոչընդոտում են կանգնած մարդկանց երթևեկությանը, բայց ընդամենը կարծես թե …