13:22 , 9 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Իտալացի մեծ դիզայներ Ռոբերտո Կավալին իր առաջին քայլերն է կատարում խոհանոցային բիզնեսում: Մոտ ապագայում նա կբացի իր առաջին ռեստորանը ոչ ավել ոչ պակաս հայտնի Իբիցայում:
Տարբեր տեղեկություններով՝ Կավալին այդ ռեստորանի համար ներդրել է 2,5 մլն եվրո: Ենթադրելի է, որ այցելուների խնդիր նա չի ունենա: Մոտակա բոլոր հաստատություններում ռեստորանից օգտվելու միջին գինը կազմում է 200 եվրո, և այդ հաստատությունները մշտապես լի են այցելուներով:
Իբիցայում հաճախ են լինում հայտնի աստղեր և հարուստ զբոսաշրջիկներ, օրինակ, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից: