13:10 , 9 հունիս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը մասնակցելու է հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։