11:00 , 9 հունիս, 2014
Հայոց լեզվի քննությունների ընթացքում ինձ մոտեցավ Մուշեղ Հովսեփյանը՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդների խնդիրներով:
Ես խոսեցի ԳԹԿ-ի հետ, և եթե դիմորդների մեջ, այնուհանդերձ, օրինակ` ընդունելության լրացուցիչ փուլում, կլինեն երեխաներ, որոնք սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեն, ապա մենք պատրաստ ենք ստեղծել իրենց համար համապատասխան պայմաններ:
Նման խնդիրների առկայության դեպքում խնդրում եմ դիմել կամ ԳԹԿ, կամ ինձ՝ ՖԲ-ում:
Փորձենք միասին ստեղծել կրթության մատչելիության հավասար պայմաններ բոլոր դիմորդների համար: