Կես միլիոն բրիտանացի կարող է մնալ առանց արտասահմանյան հանգստի


11:04 , 9 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի գրեթե կես միլիոն քաղաքացի կարող է չկարողանալ արտասահման մեկնել ժամանակին, գրում է Russia Today-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Անձնագրային գրասենյակը, որն անձնակազմի պակաս ունի, չի հասցնում մշակել բոլոր դիմումները։

Խորհրդարանականներն արդեն զգուշացրել էին, որ ծառայությունը դժվարություններ ունի և հաղորդել էին, որ ստացել են հարյուրավոր բողոքներ անձնագրեր տրամադրելու ուշացումների մասին:

Այսպես, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Դևիդ Հենսոնը հայտարարել է, որ իր կուսակցությունը վեց շաբաթվա ընթացքում ստացել է արդեն 400-ից ավելի դիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ