10:56 , 9 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գրիգորի Լեպսվերիձեից մտադիր են խլել բեմական կեղծանուն ունենալու իրավունքը: «Իզվեստիա» թերթը գրում է, որ «Հրեական աչքերով» մեդիա խումբը դիմում է ներկայացրել՝ գրանցվելու Գրիգորի Լեպսի տարբերանշանով և նրա դիմանկարով:
Խմբի կայքի գլխավոր խմբագիր Վիտալի Դորոշենկոն հայտնել է, որ երգիչը չի հասցրել ժամանակին գրանցել իր ապրանքանիշները, ուստի ընկերությունը կփորձի նրան զրկել բեմական անվան իրավունքից: Նա, սակայն, նշել է, որ հաջողության դեպքում գործարարները ծրագրում են ապրանքանիշի իրավունքները հանձնել հենց Լեպսին: