Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը առաջնության հիմնը կերգեն Pitbull-ը և Կլաուդիա Լեյտեն


09:28 , 9 հունիս, 2014

37555161in.am-ը գրում է.

Սան Պաուլուում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը առաջնության հիմնը կկատարեն ամերիկացի ռեփեր Փիթբուլը և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեն՝ Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների միջև խաղից առաջ: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Առաջնության հիմնը՝ We are One-ն, ձայնագրվել է Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ:

«Այս երգը աշխարհին պետք է ցույց տա, որ երաժշտությունը ունիվերսալ լեզու է»,- ասել է Փիթբուլը: