Հալեպում հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են. կա հայ զոհ


23:11 , 7 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերը այսօր՝ երեկոյան ժամերին, դարձյալ հրթիռակոծության են ենթարկվել զինյալ խմբավորումների կողմից:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը՝ այդ շրջաններում պայթած հրասանդի արկերի և ինքնաշեն հրթիռների հետևանքով զոհվել է 1982թ.-ին ծնված Կարո Աստուրյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակը լարվել էր Հալեպում և, մասնավորապես, հայաշատ Նոր գյուղ թաղամասում։ Զինյալ խմբավորումները բավական մոտեցել էին Նոր գյուղին, և թաղամասի վրա գազի բալոնի միջոցով պատրաստված հրթիռների տարափ էր տեղացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ