23:03 , 7 հունիս, 2014
Politics.am-ը գրում է.
Ցավոք, մեր ապագա պատերազմի թեման հնարավոր չէ դիտարկել ՄՄ անդամակցությունից առանձին: Ուզենք թե չուզենք ռուսական նոր աշխարհաքաղաքական այս նախագծից է ուղղակի կախված խաղաղությունը հայոց հողում: Այո՛, այո՛, հենց հայոց հողում քանզի, Արդբեջան հորջորջվող արհեսատական միավորը հիմնկանում գոյություն ունի նույն հայոց հողերի վրա:
Բոլորը խոստովանում են, որ պատմությունը կրկնվելու միտում ունի, սակայն դրան հավատացողներից քչերն անգամ պատրաստվում են այդ կրկնությանը և ուղղում նախկինում ունեցած սխալները: Դա ունի կենցաղայինից մինչև ռազմավարական դրսևորում: Չնայած արդեն ավելի քան 20-ամյա պետության գոյությանը և այդ ընթացքում իրականացված Արցախյան հերոսամարտի փառահեղ հաղթանակին` Հայոց քաղաքակրթության անվտանգ գոյության ու զարգացման համար դեռ կան բազում վտանգներ: Հայ ժողովուրդը Հայաստանում, իսկ դրսում անգամ անիմաստ է դրա մասին խոսելը, ազատ անկախ և անվտանգ ապրելու բավարար պայմանների և երաշխիքների ստեղծումը դեռ չի ավարտել: Արդի հայկական պետությունները շարունակում են գոյության` լինել-չլինելու հարցերի առաջ կանգնած մնալ:
Այն ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, կարծես թե կրկնվում է ներկայումս և կրկնվում է գրեթե բոլոր ասպեկտներով: Ամեն դեպքում, եթե ոչ համաշխարհային պատերազմ, ապա, միևնույն է, տարածաշրջանային լուրջ ցնցումն ակնհայտ է: Պատճառներից գլխավորն, իհարկե, իր կորցրած դիրքերը ամրապնդել երազող Ռուսիան է: Ինչպես հեղափոխությունից հետո, այնպես էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա այսօր մտել է ամբիցիոզ նախագծի մեջ: Անկախ նրանից, որ այդ նախագիծը գրեթե չարդարացված Եվրոմիության ավելի վատ կրկնությունն է, սակայն դա նոր ռուսական աշխարհի փորձն է, որը այնքան էլ անարյուն չի ստեղծվում: Այս իրավիճակում ի՞նչ ենք անում մենք հիմա, ինչպե՞ս ենք պատրաստվում այդ լուրջ ցնցումներին և արդյոք պատրաստվու՞մ ենք:
Այսօր, ցավոք, բնակչության մի զգալի մասը բացարձակ չունի պետականության զգացում և անկախությունը համարում է քաղաքական սխալմունք: Նրանք այսօր համաձայն են կրկին մտնել ռուսական կայսրության մեջ և մոռանալ անկախությունը, ոմանք անգամ Արցախն ու մեր մեծագույն հաղթանակը: Նոր ռուսական կայսրությունը, որը դեռ հարց է ինչպես կկոչվի, շատ է ոգևորել մեր հասարակության ստրկամիտ զանգվածին և դա շատ վտանգավոր է: Այսօր Ադրբեջանին վաճառվող հսկայական քանակության զենքն ու սիրախաղերը թուրքական աշխարհի հետ ոչ միայն պատահականություն չեն, այլ հստակ ծրագիր` Մոսկվան չի ուզում ոչինչ կորցնել և որին, որ ավելի սիրաշահելու խնդիր ունի նրան էլ ավելի շատ բան է խոստանում: Հայաստանը արդեն նրանց համար լիովին կանխատեսելի է, իսկ Ադրբեջանին սիրաշահել է հարկավոր, և կարծես թե սկսվել է մի մրցույթ այդ հարցում: Այն որ հայոց հողում պատերազմ է հասունանում գրեթե կատարված փաստ է: Հարցն այն է, թե ով կսկսի այդ պատերազմը և ինչ ուղղությամբ կգնա այն:
Մենք ներկայումս ևս մեծապես խուսափում և խորշում ենք պատերազմից, այն ժամանակ, երբ աշխարհը հազարավոր տարիներ այն անվանում է քաղաքականության իրականացման մի լծակ, ազատագրական գործողություն, «խաղաղության ստիպելու ռազմագործողություն», «դեմոկրատիայի տարածում» և այլն: Արևմուտքում, չբավարարվելով այս հին անվանումներով, հիմա էլ նոր տերմին են հորինել`(time of parenthesis) «առաջ մղված պաշտպանություն»:
Ներկայումս անգամ, երբ մեզանից արդեն մեկ անգամ պարտված Ադրբեջանը հոխորտում է նոր ագրեսիայի սանձազերծման մասին, ամեն օր նոր զենքեր է գնում ու չի թաքցնում, որ կռիվը վերսկսելու է, կամ հայության դեմ պատերազմը տեղափոխում է այլ հարթություններ, մենք ընդամենը պատասխանում ենք պաշտպանվողի կեցվածքով: Մեզ համար անգամ այս ակնհայտ դեպքում նախահարձակ լինելը կամ ինչպես ասում են` պրեվենտիվ, կանխարգելիչ հարվածը խորթ երևույթներ են:
Ցավոք, մեզանում շատերը մտածում են, որ պատերազմը քաղաքականության սխալն է: Մենք կոչ չենք անում ցանկացած հարց լուծել պատերազմով, սակայն հրաժարվել դրանից և համարել ամենածայրահեղ միջոց, մինչդեռ միայն պաշտպանողական կեցվածքը, սխալ ենք համարում: Շատ փոքր պատերազմներ են եղել, որոնք կանխել են ավելի մեծերը, սա էլ է քաղաքականության վարման խնդիր: Պետությունների և հատկապես ազգերի միջև եղած հիմնարար խնդիրները հիմնականում որոշվում են պատերազմով: Մարդն իր բնույթով առանց պատերազմի չի կարող և հրաժարվել պատերազմներից անիմաստ է: Այդ ամենը բացառիկ ընդգծվածությամբ անիմաստ և անհիմն է հատկապես ներկայումս, երբ ակնհայտ է դառնում, որ պատերազմի և խաղաղության սահմաններն օր օրի ավելի պայմանական և աննկատելի են դառնում: Պատերազմը ռազմադաշտերից առանց ժամանակային խզման տեղափոխվում է այլ հարթություններ: Հենց այս հրամայականն է ստիպում մեզ ուշադրություն դարձնել նորօրյա զարգացումներին, պատերազմների նոր տեսություններին, լինել ավելի ճկուն, մարտահրավերներին արագ արձագանքել:
Եվ սա այն դեպքում, երբ վաղուց ապացուցվել է, որ զուտ պաշտպանվելը սխալ է: Խրամատային ամուր, պասիվ պաշտպանությունը, որը կարծրատիպ է դարձել, արդեն չի կարող ապահովել հուսալի պաշտպանություն: Հարձակողական դատողությունը հակամարտության ժամանակ դառնում է գերակայող: Նույնիսկ մեր սեփական պատմությունն ակնհայտորեն ապացուցում է դա: Արցախյան գոյամարտի ժամանակ բոլոր հարձակողական գործողությունների ժամանակ ավելի քիչ մարդ ենք կորցրել, քան 1993-1994թթ. թուրքական լայնածավալ հարձակումը հետ մղելիս: Մենք պետք է լավ յուրացնենք այն պարզ ճշմարտությունը, որ սովորաբար նման իրավիճակներում (մեծ բախումներ, պատերազմներ, ճգնաժամեր, հասարակարգերի փոփոխություններ և քաղաքական այլ տեղաշարժեր) է բախտ վիճակվում փոքր ազգերին լուծել իրենց հիմնական խնդիրները: Հիշենք` երբ մենք ձեռք բերեցինք մեր վաղեմի երազած անկախությունը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հրեաներն այն ձեռք բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հենց այդ ժամանակներում են ամենաշատն աճել փոքր պետությունները: Նման իրավիճակներից, մեծ պատերազմներից ու ցնցումներից վախենում են անհամարձակները, այն երկրները, այն ազգերը, որոնք իրենց չեն նախապատրաստել հզոր ցնցումների, հնարավորությունների: Ճշմարիտ ուղի ընտրած երկրները սովորաբար գնում են այն ճանապարհով, որ իրենց աստեղային ժամին կատարեն իրենց երազանքի իրականացումը: Հենց այս նպատակին պիտի ծառայեն ազգային ընտրանու միտքն ու գործը:
Պեսիմիստը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ օպտիմիստը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն:
Ուինսթոն Չերչիլ
Ռազմավարությունը մարտավարությունից առաջինը տարանջատող ռազմական տեսաբան Դ.ֆոն Բյուլովը նշում էր. «Ես երեք անգամ կարող եմ ստորագրել այն, թեկուզ նոր կանոնի տակ, որ ըստ էության երբեք չարժի վարել պաշտպանողական պատերազմներ, այլ հարկավոր է անհապաղ անցնել հարձակողականի գործելով հակառակորդի թևերում ու թիկունքում» (Залесский К.А. Германская военная мысль. М.,2012г., стр. 60):
Մենք պետք է վերահաստատենք այն պարզ ճշմարտությունը, որ սովորաբար նման իրավիճակներում (մեծ բախումներ, պատերազմներ, ճգնաժամեր, հասարակարգերի փոփոխություններ և քաղաքական այլ տեղաշարժեր) է բախտ վիճակվում փոքր ազգերին լուծել իրենց հիմնական խնդիրները: Հիշե¯նք, թե մենք երբ ձեռք բերեցինք մեր վաղեմի երազած անկախությունը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հրեաներն այն ձեռք բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հենց այդ ժամանակներում են ամենաշատն աճել փոքր պետությունները: Ազգերը թռիչքներ են գործում պատերազմների ժամանակ, իսկ ոչնչանում են խաղաղ պայմաններում:
Տեղեկանք
“Таково “время бурных перемен (time of parenthesis)”, его возможности и его вопросы. Время между эрами - это время неопределенности, но это прекрасное время, наполненное дрожжами возможностей. Подружившись с неопределенностью можно достигнуть большего, чем в эру стабильности. В стабильную эру у всего есть имя и место, и очень мало что можно сдвинуть. Но во время взрывных перемен можно совершить чудеса ® если только иметь ясный взгляд и четкую концепцию и хорошо видеть лежащую впереди дорогу.
В какое фантастическое время мы живем!”.
Նման իրավիճակներից, մեծ պատերազմներից ու ցնցումներից վախենում են անհամարձակները, այն երկրներն, այն ազգերը, որոնք իրենց չեն նախապատրաստել հզոր ցնցումների և հնարավորությունների: Ճշմարիտ ուղի ընտրած երկրները սովորաբար գնում են այն ճանապարհով, որ իրենց աստեղային ժամին կատարեն իրենց երազանքը: Հենց այս նպատակին պիտի ծառայեն ազգային ընտրանու միտքն ու գործը: Այս ուղղությամբ պիտի աշխատի հայ դիվանագետը, գիտնականը, զինվորականն ու անգամ մարզիկը, բոլորը:
Ազգերի պատմության մեջ ամենադժվար ժամանակները չկողմնորոշվելու ժամանակներն են, երբ ազգը համընդհանուր գիտակցում է, թե ի՞նչ չի ուզում, սակայն բոլորովին չգիտի, թե ի՞նչ է ուզում կամ միասնական չէ այդ կամեցածը: Այսօր կա այն խնդիրը, որ հստակ գիտակցված չէ, թե ինչ ենք ուզում, ավելին` չգիտենք, թե ինչ գաղափար է պետք: Այսօր գաղափարի սով է, հոգու սով, որը շատ ավելի ողբերգական է, քան նյութական սովը: Գաղափարի սովն է այսօր մեր բոլոր դժբախտությունների կնքահայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ