21:55 , 7 հունիս, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» պանդոկի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Սեդրակ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 29 ՕՕ 290 համարանիշի և BMW X6 մակնիշի 015 MM 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ն այնուհետ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 57-ամյա Լևոն Խաչատրյանի վարած BYD մակնիշի 29 ՍԼ 320 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ