21:24 , 7 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Այն, որ Նախիջևանի ուղղությամբ է այս անգամ հրադադարի ռեժիմը խախտվել, արդեն լայնամասշտաբ պրովոկացիա է: Tert.am-ի հետ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Ինչ վերաբերում է Նախիջևանում Թուրքիայի ներկայությանը՝ ապա, իսկապես, Թուրքիան Նախիջևանում ո´չ միայն ներկայություն, այլ նաև՝ հավակնություններ ունի: Սակայն, կարծում եմ, որ կոնկրետ այս դեպքը պետք է առավելապես տեղավորել Ադրբեջանի հիստերիկ պահվածքի համատեքստում՝ չբացառելով թուրք-ադրբեջանական համագործակցությունը նաև պրովոկացիաների համատեքստում»,-նշեց թուրքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ