12:32 , 8 հունիս, 2014
Ոտնաձայներ...
Հոգուս մեջ ինչ-որ մեկը քայլում է ..
Այդ ինչ-որ մեկն ինչ-որ բամբ ձայն ունի..
Ու դա՜ռը..
Հոգուս մեջ այդ ինչ-որ մեկը մրսում է ..
Շա՜տ...
Ու դողում է ...
Ու սառսռում ...
Ու մենակ է..
Հոգուս մեջ ինչ-որ մեկը կարոտում է ..
Արցունքոտվում...
Ու կաթկթում է արցունքները ..
Դխկ-դխկ ...
Ա՜խ, ծա՜նր...
Կիսամե՜ռ ...
Չեմ էլ փորձի այդ ինչ-որ մեկին դուրս շպրտել միջիցս...
Դա կնշանակի ազատվել քեզնից..
Այդ ինչ-որ մեկը հենց այն է՝ ինչ կա ...
Հոգիդ է.. մտքերս ... հույզերս...
Ոտնաձայներ ...
Երազանքներ ...
Կոտրված...
Ու մարդիկ փշոտ հոգիներով ...
Ու փշուր-փշուր եղած սերեր..
Ու տրորված-ճզմած կարոտներ..
Դաժան սպասումներ..
Եվ ես..
ՈՒ դու ...
Այս ամենի մեջտեղում ինչ-որ մեկը սա երջանկություն է անվանում..
Իսկ ինչ-որ մեկը՝ տառապանք..
Սակայն ես չգիտեմ, թե որն է ինձ բաժին հասել..
Ամենևին ես տառապյալ չեմ .. և ոչ էլ ՝ երջանիկ..
Մարդկանց փշուր հոգիներում չկան կարոտներ, սերեր.. չկան երջանկություններ ու հպարտություններ այն ամենի համար ինչ ունեն նրանք...
Եվ ես էլ մարդ եմ..
Մարդ՝ ով չի ուզում նմանվել նրանց, համարելով իրեն տառապյալ..
Եվ մարդ՝ ով երջանիկ չէ..