Ճապոնիան կհատկացնի 1.5 միլիարդ դոլար՝ աջակցություն Ուկրաինայի տնտեսությանը


20:28 , 7 հունիս, 2014

image17351431_5a4359d57d9b21in.am-ը գրում է.

Ճապոնիան կհատկացնի 1.5 միլիարդ դոլար՝ հաջակցություն Ուկրաինայի տնտեսության: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունից հետո հայտարարել է Ճապոնիայի փոխվարչապետ Տակաո Մակինոն՝ հաղորդում է UNN-ն:

«Ճապոնիան մտադիր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում նաև՝ ֆինանսական: Ճապոնիան 1.5 միլիարդ դոլար կտրամադրի՝ աջակցելու ուկրաինական բարեփոխումներին»,- ասել է Մակինոն:

Նա նշել է, որ այդ միջոցները մասնավորապես կուղղվեն այն փախստականների օգնությանը, ովքեր տեղափոխվում են Արևելյան Ուկրաինայից:

Դրանից բացի, պաշտոնյայի խոսքերով՝ Ճապոնիան մտադիր է միջոցներ հատկացնել «էներգիայի, այդ թվում՝ ածխի կիրառման պայմանները բարելավելու համար»: