20:13 , 7 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկաբնակ հայերի կողմից Նյու Յորքում անցկացվող Big Apple Music Awards մրցանակաբաշխությանը մրցանակ ստացած ադրբեջանցի երգչուհի Բրիլիանտ Դադաշևայային հայրենիքում անարգանքի սյանն են գամել: Ադրբեջանի ժողովրդական արտիստուհին արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի՝ ստեղծագործական ձեռքբերումների համար։
«Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշևան հանգիստ մրցանակներ և նվերներ է ստանում ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից։ Բացի մրցանակից, երգչուհուն տրվել է նաև դրամական պարգև՝ 30 հազար դոլարի չափով։ Big Apple Music Awards մրցանակաբաշխությանը Դադաշևան նաև ստացել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մասին ժողովրդական արտիստուհին չի ցանկանում խոսել, քանի դեռ այն Նյու Յորքից Ադրբեջանի մայրաքաղաք չի հասել…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ