Պորոշենկոն խոստացել է իշխանության ապակենտրոնացման բարեփոխումներն անցկացնել 2014-ին


20:07 , 7 հունիս, 2014

52106FE2-77A7-4D3A-95B8-52A1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է երկրում իշխանության ապակենտրոնացման բարեփոխումներն անցկացնել 2014-ին:

«Իշխանության ապակենտրոնացման բարեփոխումները կանցկացվեն արդեն այս տարի»,- ասել է Պորոշենկոն իր երդմնակալության ելույթում:

Նա նաեւ կողմ է արտահայտվել, որ անցկացվեն Գերագույն ռադայի վերընտրություններ: Պորոշենկոյի կարծիքով՝ Ուկրաինայի խորհրդարանի գործող կազմը չի արտահայտում հասարակության տրամադրությունները: