19:14 , 7 հունիս, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Հունիսի 7-ին՝ ժամը 15:29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ոչ թունավոր օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների պաշտոնական կայք-էջից: