17:31 , 7 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիայում սպանված անվանի հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործով հետաքննություն կարող է սկսվել՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ, հայտնում է Hurriyet-ը:
Դինքերի փաստաբան Հասան Բաքիրջիօղլուն ասել է, որ դա հնարավոր է դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո:
Նրանց կմեղադրեն անփութության կամ դիտավորություն ցուցաբերելու համար: Պաշտոնյաների թվում են Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթիբ Ջերան, Ստամբուլի ոստիկանության Հետախուզության ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմեթե Իլհան Գյուլերը և 6 այլ պաշտոնյաներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ