Հարց սեքսոպաթոլոգին. Մինչև հղիանալս ամեն ինչ շատ լավ էր, ծննդաբերությունից հետո նույն ռիթմով ապրում ենք սեռական կյանքով, սակայն օրգազմի չեմ հասնում


20:00 , 7 հունիս, 2014

ՀԱՐՑ

Մինչև հղիանալս ամեն ինչ շատ լավ էր, ամուսինս գրեթե միշտ ինձ օրգազմի էր հասցնում: Ծննդաբերությունից հետո նույն ռիթմով ապրում ենք սեռական կյանքով, սակայն օրգազմի չեմ հասնում:

ՊԱՏԱՍԽԱՆ

Որպես կանոն` հետծննդաբերական շրջանում կանանց սեքսուալությունը փոխվում է: Սեռական հետաքրքրությունն ու հաճախականությունը պակասում են: Դա կապված է կնոջ օրգազիզմում տեղի ունեցած հորմոնային փոփոխությունների, ինչպես նաև կենսակերպի և օրվա ռիթմի փոփոխության հետ: Անքուն գիշերները, անհանգստությունը` կապված նորածնի առողջության հետ, տնային հոգսերը դեռ ոչ մեկի սեքսուալությունը չեն ավելացրել: Այնպես որ, փորձեք կարգավորել Ձեր կենսակերպը, սննդակարգը, քնի ռեժիմը, և ամեն ինչ աստիճանաբար կգարգավորվի:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու