Կառավարման ակադեմիան լավագույն մասնագետների պատրաստման կարևորագույն օղակ է. Վիգեն Սարգսյան


16:56 , 7 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ պետական կառավարման ակադեմիան այսօր նշում էր իր հիմնադրման 20-ամյակը, որին մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ և բարձրաստիճան հյուրեր։

Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նկատեց, որ Կառավարման ակադեմիան իր կայացման ճանապարհն անցել է պետությանը զուգահեռ։ «Կառավարման ակադեմիան իր անցած 20 տարվա ճանապարհն անցել է պետությանը զուգահեռ, պետության հետ միասին կայացրել է իր բազան` ամրապնդվելով, դարձել պետական կառավարման համակարգի համար լավագույն մասնագետների պատրաստման կարևորագույն օղակ»,- ներկաներին ողջունելով՝ նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ