16:10 , 7 հունիս, 2014Aysor.am-ը գրում է.
Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության օպերատիվ և մի շարք գերատեսչությունների հատուկ խմբերը նշված վայրից հայտնաբերել են 122 մմ տրամաչափի 2 արկ, որոնցից մեկը` պայթուցիչով:
Ըստ մասնագետի եզրակացության` արկերը պիտանի չեն օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: