Հենրիխ Մխիթարյանի` գերմանացի թիմակիցը` Հայաստանի դեմ խաղի մասին


15:50 , 7 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսն անդրադարձել է Հայաստանի դեմ տեղի ունեցած հանդիպմանը և նշել, որ իր թիմը պատրաստ է Աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլում գերմանացիների մրցակիցներն են Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները:

«1:1 հաշվից հետո մենք սկսեցինք ավելի նպատակասլաց խաղալ: Առաջին խաղակեսում կարող էինք ավելի արագ խաղալ: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի լավ էր: Մի բան միանշանակ կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք Աշխարհի առաջնությանը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը: