15:21 , 7 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկու շրջանում, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, խորհրդարանը և կառավարական թաղամասը, հունիսի 7-ին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից, Կուտուզովի փողոցում պայթել է Infiniti մակնիշի ավտոմեքենա, դրա սեփականատերը վիրավորվել է:
«Հայտնի է, որ դա Infiniti մակնիշի ավտոմեքենա է, որը պատկանում է 1964 թվականին ծնված տեղի բնակչի, - նշել են իրավապահները, - Սեփականատերը մարմնական վնասվածքներ է ստացել. ազդրի բաց կոտրվածք և ոտքի երկու մատների տրավմատիկ անդամահատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ