14:48 , 7 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ երեկ Հայաստանի ընտրանու դեմ տեղի ունեցած խաղում իր թիմի խնդիրը պահերի իրացումն էր:
«Խաղը գերազանց չէր: Նկատեցի, որ երկրորդ խաղակեսում մենք ավելի թարմ էինք և խաղում էինք ինտենսիվ: Սակայն դեռ մի քանի օր էլ է պետք աշխատել ինքներս մեզ վրա: Կփորձենք ևս մեկ քայլ առաջ անել: Այս խաղում տիրում էինք գնդակին, լավ անցումներ էինք կատարում, սակայն խնդիրը պահերի իրացման մեջ էր»,- մարզչի խոսքը մեջբերում է LEquipe-ն: