14:32 , 7 հունիս, 2014Lragir.am-ը գրում է.
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են հայտնվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված մոտ մեկ տասնյակ ակումբների մասին: Հետաքրքրվողների շարքին է միացել նաև անգլիական Վեսթ Բրոմվիչը:
Talksport-ի տվյալներով, Վեսթ Բրոմվիչը պատրաստակամություն է հայտնել Մովսիսյանի համար մոտ 11 միլիոն եվրո վճարել: Մովսիսյանի թեկնածությունը դիտարկվում է որպես ակումբի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մովսիսյանին ցանկանում են ձեռք բերել Լիվերպուլը, Տոտենհեմը, Վեսթ Հեմը, Էվերթոնը և գերմանական մի շարք ակումբներ: