13:41 , 7 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Հայաստանում տարեկան 150 հազար մարդ ամառային հանգիստն անցկացնում է Վրաստանում, մոտ այդքան էլ՝ արտագնա աշխատանքի գնացած ազգականների մոտ, 50 հազարը՝ Թուրքիայում, մի փոքր շերտ կա, որ էլիտար կուրորտներում է հանգիստն անցկացնում: Ասուլիսում այս տվյալները ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում գնալով նվազում է հենց հայաստանցի հանգստացողների թիվը, քանի որ այստեղ գործող հանգստյան տներում, առողջարաններում գները շատ բարձր են:
«Հայաստանում պետք է զարգացնենք տուրիզմը ոչ միայն դրսից եկողների, նաև մեզ համար»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ միայն տարեկան ավելի քան 75 միլիոն դոլար հայաստանցի հանգստացողները թողնում են Վրաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ