12:50 , 7 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Աֆղանստանի հյուսիսային Բագլան գավառում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ, ևս ավելի քան 100-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես հայտնել է նահանգապետ Նուր Մուհամմադ Գազարը, տարերային աղետի հետևանքով ոչնչացել են մի քանի տասնյակ տներ: